«Գերազանց, գեր-գերազանց, կեցցե ՀՀ ոստիկանությունը»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հեգնանքով ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ գնահատելով ՀՀ ոստիկանության գործողությունները՝ ընդդիմության ցույցերի ժամանակ:
Հիշեցնենք, ոստիկանները պարբերաբար ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այսօր Հաղթանակի կամրջի մոտից ոստիկանները փորձել էին բերման ենթարկել նաեւ Վալերի Օսիպյանին: