«Ընդդիմադիր պատգամավորները սկսել են վիրավորել, հայհոյել, անգամ անիծել Հայաստանի հանրապետության քաղաքացիներին։ Գեղամ Նազարյանն, օրինակ` իրենց հանդիմանող կամ իրենց հետ չհամաձայնվող մի կնոջ ասել է՝ «սատկելու եք դաժան ձեւով»։ Դրանից հետո Ագնեսա Խամոյանը, կրկին հավատարիմ մնալով իրենց դաշինքի ոգուն եւ հավատամքին, իր էջում տեղադրել է թուրքական բայրաքթարներով հայ զինվորների սպանության կադրեր։ Դուք, տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիրներ, միայն ապացուցում եք, որ դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում։ Կուզեք՝ գովազդային գործակալը, կուզեք՝ PR մենեջերը, բայց կապը ակնհայտ է»,-այսօր խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստում իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նիստերին չեն մասնակցում, նրանք բողոքի ցույցեր են իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ալեքսանյանը՝ հեռակա դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ասաց․ «Ձեզ թվում է՝ ձեր անգործության համար ձեզ աշխատավարձ վճարող քաղաքացուն պետք է սպառնաք, վիրավորեք, պիտի անիծեք, պիտի այդ քաղաքացիների որդիների մահը ցույց տաք ու նրանց ողբով սնվեք, հետո էլ հե՞տ գաք իշխանության՝ այդ մարդկանց կեղեքելու, թալանելու։ Չի՛ ստացվելու։ Դուք փոքրիկ մարգինալ խմբակ եք։ Ձեզ լավագույնս բնութագրել է դաշնակցական նախկին գյուղապետ Արամայիս Մխիթարյանը, որը հարցին՝ «ինչքա՞ն փող եք տալիս», պատասխանել է՝ «Բաղրամյանն էլ հետը՝ 200»։ Ես այս ամբիոնից այդ նախկին գյուղապետին ուզում եմ հարցնել՝ եթե Բաղրամյանը հանենք ու տեղը բայրաքթարի կադրեր ավելացնենք, գնացուցակով թիվն ինչքա՞ն է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ