Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է կանխվել այն գործընթացները, որոնցով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում». երիտասարդները՝ խարույկի շուրջ քննարկումների ակտիվ մասնակից

Մայիս 06,2022 16:01

Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ ամեն օր խարույկի շուրջ անցկացվում են հանրային քննարկումներ, որտեղ խոսվում է Հայաստանի ու Արցախի ներկա վիճակի և շատ այլ կարևոր հարցերի շուրջ: Քննարկումներին շատ ակտիվ մասնակցում են հատկապես երիտասարդները:

ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանող, «5165» շարժման համակիր Գուրգեն Դանիելյանը նշում է, որ որպես երիտասարդ և ապագա միջազգայնագետ իր համար ավելի շատ գաղափարական խնդիր կա։

«Այս պահին այն բանակցային գործընթացը, որին մեր ներկայիս կառավարությունը առերեսվում է չի բխում մեր շահերից, մեղմ ասած: Խնդիրն այս պահին գլխավորես Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելն է: Երիտասարդներին կոչ եմ անում գիտակցել, որ այստեղ Արցախի լինելիության հարցն է լուծվում։ Որպեսզի հետագայում հնարավորություն ընձեռվի ապագա մասնագետներին զբաղվել այդ հարցով, ներկայում պետք է կանխվի այն գործընթացները, որոնցով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: Ինձ հատկապես երեկոյան քննարկումների ձևաչափն է դուր գալիս, քանի որ մենք շփվում ենք տարբեր մասնագետների հետ, ովքեր չեն ծավալում դատարկ խոսակցություններ, այլ մասնագիտական խորհրդատվություն են իրականացնում: Այստեղ կարելի հասկանալ բոլորի մտածելակերպն ու կայացնել որոշում»,-նշեց Գուրգենը։

Քանդակագործ Հրանտ Քալանթարյանը ևս ամեն օր միանում է քննարկումներին, իր խոսքով՝ Ֆրանսիայի հրապարակ գալու նպատակն այն է, որ ժողովրդի համախմբումը շատ ավելի մեծ շրջանակ վերցնի։

«Ես անձնային շահի համար չեմ այստեղ, այլ Հայաստանի ու հայի։ Ես «5165» շարժման համակիր եմ, այստեղ հնչող գաղափարախոսությունը կիսում եմ, համամիտ եմ, որ այն քաղաքական իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում պետք է փոփոխման ենթարկել, դրա վախճանը պետք է հայ ազգի միավորման հիման վրա լինի: Այստեղ ներկա լինելով` ես իմ լուման եմ ներդնում, իմ անհատական բողոքն եմ հայտնում»,-ասաց Հրանտը։

Մասնագիտությամբ կառավարիչ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Ֆերդինանտ Ղազարյանը նախ շեշտեց՝ Հայաստանի պատմության ամենածանր ժամանակներից է։

«Իմ կարծիքով՝ ամեն մի արժանապատիվ երիտասարդ ու մարդ, ով իրեն համարում է ՀՀ քաղաքացի, պետք է միանա այս շարժմանը և դա անի անկախ իր քաղաքական հայացքներից, տարիքից, գործունեությունից։ Եթե նա չի ուզում տեսնել Արցախը, նաև շուտով Սյունիքը, Գեղարքունիքից եւ Վայոց Ձորից հատվածներ Ադրբեջանի կազմում, ապա պետք է միանա։ Ժամանակը սուղ է, քանի որ արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ, սա մեր վերջին հնարավորությունն է»,-նշեց նա։

«5165» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031