Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալին համայնքի ավագանու ընդդիմադիր անդամների աշխատանքի չգալու պատճառով հետաձգվում են ծրագրերը»․ Գեւորգ Պապոյան

Մայիս 06,2022 15:02

Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է մեկ հարց՝ «Տեղական ինքնակառավարման մարմնի» մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը։

Ըստ այդմ, առաջարկվում է լրացում կատարել 102-րդ հոդվածում, սահմանելով, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված սահմանափակումը չի գործում:

Վահագն Հովակիմյան

Օրինագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում․ «6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, այս դեպքում հնարավորություն է ընձեռվում՝ վարչապետը կկարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, մինչեւ համայնքը կընտրի ղեկավարին»։

Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ կա դեպք, երբ համայնքի ղեկավար կա, բայց ավագանու (ընդդիմադիր) չաշխատելու պատճառով ամբողջ համայնքը տուժում է․ «Խոսքը Թալին համայնքի մասին է։ Համայնքում կան հսկայական ծրագրեր, որոնք տեղից չեն շարժվում՝ ոչ ասֆալտապատում է լինում, ոչ այգիների հիմնում, աղբահանություն, դրա պատճառն այն է, որ ավագանին չի գալիս աշխատանքի։ Կարելի է ասել՝ մինչեւ նոր ընտրությունները, համայնքում գործը չի գնում առաջ։ Ի՞նչ լուծումներ կան»։

Հովհաննես Հարությունյան

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ի պատասխան հարցի՝ ասաց, որ օրակարգում ներառված նախագիծն այս հարցին չի վերաբերում եւ կոչ արեց ավագանու անդամներին հավատարմ մնալ մանդատին, տեղի բնակիչներին էլ հորդորեց պարտադրել ավագանուն աշխատել, ներկա լինել նիստերին եւ կատարել պարտավորությունները։

Գագիկ Պապոյանն էլ հավելեց․ «Անկախ քաղաքական հայացքներից՝ սա անպատասխանատվություն է սեփական համայնքի եւ ժողովրդի հանդեպ, հաջորդ ընտրություններին քաղաքացիները պետք է հետեւություն անեն ու նման մարդկանց ձայն չտան։ Թալին համայնքի ավագանու ընդդիմադիր անդամների աշխատանքի չգալու պատճառով հետաձգվում են ծրագրերը։ Մեղավորը այն անպատասխանատու մարդիկ են, որոնք ձայն են ստացել ու չեն մասնակցում նիստերին։ Սա նման է մեր խորհրդարանի դեպքին: Այնտեղ, ցավոք, ընդդիմությունը մեծամասնություն է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031