«Առաջիկայում նախատեսվում են նաեւ մարզային այցելություններ: Մենք ակտիվ կաշխատենք ոչ միայն մայրաքաղաքում, այլ մարզերում մեր քաղաքացիների հետ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեն եւ մենք բոլորս միասնական դառնանք»,- այսօր մայրաքաղաքում ՀՀԿ-ի իրազեկման ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում շատ մարզերում, գյուղական բնակավայրերում, իշխող ուժը ստացել է ձայների մեծամասնությունը, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց՝ ասելով, որ պարզ եւ շիտակ խոսելու են մարդկանց հետ. «Ես մեր ժողովրդի ցավը տանեմ, մեր ժողովուրդն ամեն ինչ շատ լավ գիտի, ամեն ինչ շատ լավ հասկանում է, մեզ ճիշտ կհասկանան»:
Նա հավաստիացրեց, որ ընդդիմության երթերն ուղեկցող ոստիկանները բոլորն էլ իրենց նման են մտածում ու հավելեց, որ «Նիկոլը գնացած է». «Դուք տեսել ե՞ք գոնե մի ղեկավար, որն ԱԺ ամբիոնից ելույթ ունենա թիկնապահներով, որն ԱԺ պատգամավորներից թիկնապահով պաշտպանվի: Ամոթ է»:
Այս շարժումը Էդուարդ Շարմազանովը համարում է ղարաբաղյան երկրորդ շարժում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան էջից