Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը․«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի երեխաներ, վստահ եմ՝ այդ օրը գալու է»

Մայիս 06,2022 14:12

«Արդեն տեւական ժամանակ է `ընդդիմությունը չի մասնակցում նիստերին, եւ հերթական անգամ ստացել են իրենց աշխատավարձերն՝ իրենց օգնականներով, եւ որքանով ես տեղյակ եմ, որևէ մեկը չի հրաժարվել»,-այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Շատերն ասում են՝ ինչո՞ւ չեք անդրադառնում ընդդիմությանը։ Սիրելի քաղաքացիներ, ախր այս ընդդիմությունն ինքն իր խոսքով իրեն, ինչպես իրենց առաջնորդն է ասում, մաշեցրել է, եւ ես նույնիսկ խորը կասկած ունեմ, թե ուր են հասել»,-ասաց Գաբրիելյանը։

Նա անդրադառնալով ընդդիմության՝ դուրս եկեք փողոց, որպեսզի թուրքը չգա մեր երկիր, ուղերձին, մեջբերեց իր լրագրողական նյութից մի հատված․«Դպրոցի բացման ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյա արել է հետեւյալ արտահայտությունը՝ ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի երեխաներ, ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ․ 2014 թվական, Սերժ Սարգսյան։ Հիմա հարգելի պարոն Վանեցյան, երբ դուք դռնեդուռ ընկած ասում եք՝ ժողովուրդ դուրս եկեք փողոց, որպեսզի թուրքը չգա այս երկիր, դուք խափանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի երազանքը։ Կամ որ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ թալանը հետ են բերելու, դուք հասկանո՞ւմ եք, որ խոստովանում են, որ թալանը եղել է, եւ որ թալանը հետ են բերելու։ Հետ բերել նկատի ունեք ձե՞զ եք հետ բերելու, որովհետեւ մենք խոստացել ենք, որ հետ ենք բերելու պետական բյուջե։ 2018-ին ՀՀ քաղաքացիները փակել են ձեր թալանի ծորակի փականը եւ հիմա շատ խորը գործընթաց է գնում այդ թալանը պետական բյուջե վերադարձնելու համար»։

Ապա Գաբրիելյանն առաջարկեց խորհրդարանում քննարկում կազմակերպել գլխավոր դատախազի եւ հակակոռուպցիոն գծով տեղակալի հետ, որպեսզի հանրությանը տեղեկացնեն, թե որ անձանց գործերն են գնացել դատարան․ «Մոտ 80 մլրդ դրամի մասին է խոսքը, եւ երեկ փողոց էին փակում այդպիսի մարդկանց երեխաները, որոնց ծնողները կալանավորված են այդ ապօրինի գործերով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031