Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Արցախի Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումո» կենտրոնի աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ՝ Թվիթերի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Վրաերթի հետևանքով կենտրոնի մեքենան գլորվել է ձորը, հրաշքով բոլորը ողջ են մնացել, բայց ստացել են թեթև վնասվածքներ։ «Թումոյի» աշխատակիցները, այնուամենայնիվ, շարունակել են իրենց ճանապարհը, Մարտակերտում կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը, այնուհետև վերադարձել են Ստեփանակերտ և դիմել բուժզննման։
«Նրանց առաքելության նպատակն է շատ գյուղացի երեխաներ ներգրավել՝ ավելի լավ կրթության համար: Դա Թումոյի նվիրվածության վառ օրինակ է»,- եզրափակել է Բեգլարյանը։
Կարդացեք նաև
A deliberate crime by an #Azerbaijani truck against an #Artsakh/#NagornoKarabakh civilian car driving on a road of #Martakert region.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) May 6, 2022
The victims of this crime were @tumocenter employees in their mission of collecting more rural children for better #education. https://t.co/lNnnDE0Mfr