Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ.-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար. «Հետք»

Մայիս 06,2022 13:34

«Հետք». Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը թղթի վրա եւ իրական կյանքում Հայաստանն էր, վերջինիս ղեկին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, 2020 թ. 44-օրյա պատերազմում կորցրեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները՝ մասամբ, այդ թվում՝ Շուշի եւ Հադրութ քաղաքները, նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները (Աղդամ, Քելբաջար, Լաչին, որոնցից բացի՝ պատերազմում թշնամին գրավել էր Ֆիզուլին եւ Ջաբրայիլը, ինչպես նաեւ Զանգելանի ու Ղուբաթլուի մեծ մասը, իսկ մնացած փոքր մասից հայկական ուժերը հետ քաշվեցին 2020-ի դեկտեմբերին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության), որոնք ազատագրվել էին 1990-ականներին ու դարձել Արցախի Հանրապետության բաղկացուցիչ:

2021-ի մայիսի 12-ին, օգտվելով 44-օրյա պատերազմում պարտություն կրած կառավարության ղեկին գտնվող Փաշինյանի իշխանության թողտվությունից, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին:

Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։

3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։

Կարմիրով նշված են հայկական, իսկ կապույտով՝ ադրբեջանական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է

Կարմիրով նշված են հայկական, իսկ կապույտով՝ ադրբեջանական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է:

Օգտվելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզից, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից՝ «Հետքը» չափել է 2021-ի գարնանը թշնամու օկուպացրած ՀՀ տարածքը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031