«Մինչեւ մենք այստեղ Նիկոլ-Նիկոլ ենք խաղում, Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն, աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում, աճուրդի է հանել Հայաստանը՝ սկուտեղի վրա»,- ՀՀԿ-ի կազմակերպած իրազեկման երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով «Հետք» պարբերականի այսօրվա հրապարակմանը, ըստ որի ՀՀ սուվերեն տարածքից 3200 հա հող ենք կորցրել նորից:
Արմեն Աշոտյանի բնութագրմամբ, Նիկոլ Փաշինյանը մարդկանց աչքերին նայելով ստում է, իսկ աշխարհում հիմա կռիվ է գնում, թե ո՞վ կգնի Հայաստանն՝ ամենաէժան գնով. «Իրականում նա հայ ժողովրդի շահերը չի ներկայացնում: Հայաստանը՝ չի վաճառվում: Արցախը՝ չի վաճառվում: Չփորձեք գնել, որովհետեւ հետո փոշմանելու եք: Չխաբնվեք Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն Հայաստանում, չունի հայ ժողովրդի անունից գործարքներ կնքելու իրավասություն, հետեւաբար, որեւէ գործարք, առ ոչինչ է լինելու»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ