Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյանն՝ ընդդիմությանը․«Արդյոք ձեր նպատակն այն է, որ վաղը հնարավորության պայմաններում ասելու եք՝ մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում ենք Շուշին ու Հադրութը հետ տվեք»

Մայիս 06,2022 13:16

ԱԺ արտահերթ այսօրվա նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ընդդիմությանը մի քանի հարց ուղղեց։ Նշենք, որ ընդդիմությունը ԱԺ նիստերին չի մասնակցում, քանի որ բողոքի ցույցեր է իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Պահանջում եմ, որ ընդդիմությունը պատասխանի մի քանի հարցերի, որոնք շատ կարեւոր են եւ ժողովուրդը մեզ անընդհատ այդ հարցերը տալիս է՝ երբ դուք 1 տարի 8 ամիս անընդհատ բոլոր հնարավոր հարթակներից եւ ամբիոններից, բոլոր մեդիա հարթակներում անընդհատ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով ի՞նչ եք ուզում ասել։ Աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղք չունի՞ պատերազմ սանձազերծելու համար եւ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է։ Արդյոք ձեր նպատակն այն է, որ վաղը հնարավորության պայմաններում ասելու եք՝ մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում ենք Շուշին ու Հադրութը հետ տվեք։ Չգիտեմ, պատասխան չունեմ»,-իր ելույթում այս հարցերը հնչեցրեց Բադալյանը։

Ի թիվս սրանց, նա այլ հարցեր էլ ներկայացրեց՝ ինչպե՞ս են լինելու հարեւանների հետ ձեր հարաբերությունները, բանակցելո՞ւ եք արդյոք, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս եւ ի՞նչ ֆորմատով, եթե ոչ, ապա ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն։ Այսօր խոսում եք, թե Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կամ ես կլինեմ վարչապետ կամ ՀՀ-ն առհասարակ չի ունենա վարչապետ, եւ փորձում եք տարբեր ձեւերով մանիպուլացնել այս արտահայտությունը։ Ինչո՞ւ չունեք վարչապետի թեկնածու։ Հնարավո՞ր է իսկապես ձեր ենթադրյալ հաղթանակի արդյունքում ՀՀ-ն չունենա վարչապետ։

Ի՞նչ է լինելու Արցախի հետ, այս հարցին էլ հստակ պատասխանեք, որ ժողովուրդը իմանա։

Չնայած ապրում ենք այն ժամանակներում, որ մարդիկ չեն ամաչում ինչ-որ բաներ չհասկանալու համար, փորձում եք հանրության մեջ տեղեկություն տարածել, որ վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ կամ անցնցում հեռանալու տարբերակներ է քննարկում։ Ուրեմն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի գլխավորությամբ ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը, մնացած տարբերակները քննարկելի չեն»։

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որը պետք 24 ժամում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվի։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել 102-րդ հոդվածում, ըստ այդմ, սահմանելով, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված սահմանափակումը չի գործում:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031