Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանական ընտրությունների գնալով եւ ճգնաժամը դրանով հաղթահարելով՝ հասկացանք, որ այս մոդելն ավելի լավ մոդել է»․ Մարուքյան

Մայիս 06,2022 12:12

«Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է եվրոպական մոդելի պետություն ունենալը՝ իր խորհրդարանական կառավարման համակարգով։ Բնականաբար, այս մոտեցումը որոշակի հարվածներ է ստացել եւ քիչ է մնում սասանվեր պատերազմից հետո՝ ճգնաժամի ընթացքում, բայց խորհրդարանական ընտրությունների գնալով եւ ճգնաժամը դրանով հաղթահարելով՝ հասկացանք, որ այս մոդելն ավելի լավ մոդել է, որովհետեւ հաղթողին ամեն ինչ, իսկ պարտվողին՝ ոչինչ սկզբունքը չէր»,-սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ առաջին նիստում այսօր, երբ քննարկվում էր ՀՀ կառավարման համակարգն առաջնահերթ քննարկման առարկա դարձնելու հարցը՝ հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ։

«Բնականաբար, ընտրություններով իշխանության չեկողները ստանում են լծակներ եւ մեխանիզմներ, բայց, մյուս կողմից, մեր կուսակցությունը շարունակում է ասել․ երբ խոսում ենք խորհրդարանական կառավարման ձեւից, ի՞նչ նկատի ունենք։ Դա այն է, որ այսօր այս կեղծ սահմանադրությամբ սահմանված խորհրդարանական կառավարո՞ւմն է, երբ խորհրդարանն ընտրում է վարչապետ ու ձեռքերը լվանում գործադիր իշխանությունից, թե՞ որ խորհրդարանը վարչապետ է ընտրում, հաստատում դեսպաններին, նախարարներին, ունի հստակ վերահսկողական մեխանիզմներ եւ դեր է խաղում բոլոր գործընթացներում։ Մեր մոտեցումն այն է, որ եթե խորհրդարանական համակարգ է, ապա այն իրապես պետք է լինի բովանդակային համակարգ»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ գործող սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունները եւ բոլորն են խոսում այն մասին, թե ինչպես է այն ընդունվել ժամանակին, թե ինչ խնդիրներ կան․ «Հիշում եմ իմ բանավեճը ՀՀ նախագահի հետ, որ անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողովը չպետք է ստեղծվի միայն պաշտպանության հանձնաժողովի բազայի վրա, մինչդեռ իրենք մինչեւ վերջ մնացին իրենց կարծիքին։ Ես մենակ մնացի նաեւ այն բանավեճում, որ քննիչ հանձնաժողովը պետք է որոշի մարդկանց կանչել հանձնաժողով, եւ նրանք պարտավոր են ներկայանալ։ Էլի շատ բաներ կարող եմ ասել։ Այս պահին մեր դիրքորոշումն ասեցի՝ խորհրդարանական կառավարման եվրոպական մոդել, օրինակ՝ բրիտանական մոդելը։ ՀՀ-ում մենք դեռ չենք անցել խորհրդարանական ամբողջական կառավարման։ Խորհրդարանն իրական խոսք ու մեխանիզմներ պետք է ունենա պետական կառավարման գործում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031