Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա իշխանավորները, ըստ երեւույթին, ո՛չ լսել, ո՛չ էլ գիտեն բումերանգի օրենքի մասին. ՀՀԿ-ականների դագաղներն ու ՔՊ-ականների վառվող լուսանկարները. «Ազգ»

Մայիս 06,2022 11:56

Իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները սրտնեղած են. իրենց պատկերով նկարները կամ պաստառները ընդդիմադիրներն այրել են Ֆրանսիայի հրապարակում: Որեւէ մեկի լուսանկարն այրելը, իհարկե, դրվատելի արարք չէ: Այն ինչ-որ առումով կամ որոշակիորեն կարող է անգամ բռնության տարրեր պարունակել: Զավեշտալին այն է, որ լուսանկարները հրապարակավ այրելուց խոսում են մարդիկ, որոնց անմիջական թողտվությամբ 2018 թ. քաղաքական վերադասավորումների օրերին ՀՀԿ-ական պատգամավորների անուններով սեւ ժապավեններ էին կախում այն բակերում կամ փողոցներում, որտեղ բնակվում էին պատգամավորները: «Հեղափոխության» փառքից կուրացած ու մարդու հիմնարար իրավունքների արժեքների ոտնահարումը մոռացած ներկա իշխանավորները, ըստ երեւույթին, ո՛չ լսել, ո՛չ էլ գիտեն բումերանգի օրենքի մասին: Խանդավառ երիտասարդները, որ արդեն քիմքին մոտ զգացել էին օդում սավառնող մանդատի կամ պաշտոնի համը,  գուցե չէին հասկանում, որ ատելության այդ ալիքը որոշ ժամանակ հենց իրենց է հեղձելու:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031