Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնացական Մարտիրոսյանը մնաց Մնացական Մարտիրոսյան». Աղվան Հովսեփյանի պաշտպանը բողոքարկելու է

Մայիս 06,2022 11:07

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցով որոշումը եւ մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ անկողմնակալ մարդիկ չեն կարող ասել, որ դատարանը այսօր որոշում կայացրեց՝ քննարկումների հիման վրա. «Ակնհայտ է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մնաց Մնացական Մարտիրոսյան, ինչպես բոլոր գործերով: Երեկ էլ բառացի ասել էի, թե ինչ է գրելու որոշման մեջ: Սա Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն է ու իրեն կպատժեին, եթե ազատ արձակեր: Բայց եթե որևէ դատավոր մտածում է, որ ինքը չպատժվելու համար մեկ ուրիշին կալանքի տակ պահի, այստեղ լուրջ մտածելու հարց կա՝ արդյոք պե՞տք է աշխատել դատավոր, կամ ո՞ւմ է պետք այդ աշխատանքը: Այսօր մենք գործ ունեցանք կրկին արդարադատության հետ, որն իրականացրեց կրկին դատավոր Մարտիրոսյանի միջոցով»:

Նա վստահեցրեց, որ չնայած Վերաքննիչ դատարանից էլ հույս չկա, բայց միանշանակ բողոք ներկայացնելու են, ներպետական դատարաններից հետո էլ դիմելու են ՄԻԵԴ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031