Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոս Ջանիբեկյան. Ինձ մարմնական ոչ մի վնասվածք չի հասցվել, ինձ ոչ մի շիշ չի կպել. ArmDaily.am

Մայիս 06,2022 10:58

ArmDaily.amի զրուցակիցն է դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանը։

Պարոն Ջանիբեկյան, երեկ միջադեպ է տեղի ունեցել ընդդիմության երթի ժամանակ և հրապարակված տեսանյութերում երևում է, որ ակցիայի մասնակիցները շիշ են նետում Ձեր ուղղությամբ։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ միջադեպը

-Ես ողջ եմ, առողջ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ոչ ոքից նեղացած չեմ։ Իհարկե՝ թուրք և դավաճան բառերը վիրավորական են, բայց ես քայլելու եմ իմ փողոցով, երբեք ճանապարհս չեմ փոխելու, երբեք քայլերս չեմ արագացնելու։ Իսկ 2000 հոգին 1 հոգու համեմատականության մեջ իսկապես ֆիզիկապես անհնար է ինչ-որ մարդկանց լսել, ինչ-որ մարդկանց պատասխանել և ինչ-որ մարդկանց ուշադրություն դարձնել։ Իրենց առողջություն, սեր, խաղաղություն։

Ինձ մարմնական ոչ մի վնասվածք չի հասցվել, ինձ ոչ մի շիշ չի կպել, ես նույնիսկ հետո եմ իմացել, որ այդտեղ շիշ են առհասարակ շպրտել։

Խաղաղություն իրենց ընտանիքներին, իրենց հոգու մեջ, իրենք իմ հայ եղբայրներ են։

Օրեր առաջ Ձեր մասնակցությամբ ևս մեկ միջադեպի մասին էր մամուլը գրում, որ  ՏերյանԻսահակյան փողոցների խաչմերուկում Ձեզ ծեծի է ենթարկվել։

-Դա փողոցային սովորական միջադեպ էր՝ քաղաքական տարբեր հայացքների համար։ Բարձր խոսել ենք, մեզ եկել են՝ բաժանել են՝ մտածելով, որ կարող է դիմենք ֆիզիկական օգնությանը, բայց այդպիսի բան չէր էլ կարող լինել, դրան չէր էլ հասել։ Երևի ինչ-որ մեկը տեսել է և ենթադրել է, որ դա դաժան ծեծ է ինձ համար։ Քանի որ ես միշտ քայլելու եմ իմ քաղաքում պարզ ճակատով բոլորի դիմաց, ինչպես հիմա քայլում եմ Արցախում, ինչպես քայլում եմ Ստեփանակերտում, այնպես քայլելու եմ Երևանում և ես իմ ներսում գիտեմ, որ ես ոչ մի արած վատ բան չունեմ, որը դավաճանություն կամ թուրք բառերին կարժանանա։ Ես դեռ չեմ հասցրել դրա պատասխանը ոչ ոքից լսել, ով ինձ այդպիսի բան է ասում, որովհետև կամ ասել են 2000 հոգով միասին, կամ մի անգամ դեպք է եղել, որ ասել եմ փողոցում մեքենայով անցնելիս։

Այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ քաղաքական շահերի, հայացքների, քաղաքական հեղինակությունների դրդմամբ է դա։ Ես չեմ հավատում, որ այդպիսի հայ տղա կա, որ ազնիվ մղմամբ, ազնիվ գաղափարով ինձ կհամարի դավաճան կամ թուրք։ Ես վստահ եմ, որ դա այդպես չի։ Ես իրենց սիրում եմ, համարում եմ իմ եղբայրներ։ Իրենց խաղաղություն, խաղաղ ցույցեր, թող իրենց ոչ մի վնաս չպատճառվի։

Արփինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031