Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց Արցախի՝ հարաբերությունների կարգավորումը չի կարող հիմնարար արդյունք տալ. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 06,2022 10:44

Վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

Էականն այն է, որ պաշտոնական Բաքուն արդեն մանեւրելու տեղ չունի Արցախի խնդրի շուրջ քաղաքական բանակցություններից խույս տալու համար: Միջազգային եւ եվրոպական կառույցները, Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջին պլան են մղում Արցախյան խնդրի հիմնարար ու երկարաժամկետ լուծման հարցը, ինչն առանց Արցախի Հանրապետության կարգավիճակի եւ առանց արցախցու ինքնորոշման իրավունքի դիտարկման անհնար է:

Ադրբեջանը ստիպված է Հայաստանի հետ հարաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ պարտադրված է քայլեր անել այդ ուղղությամբ, քանի որ այն միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափն է: Այսօր էլ Երեւանի եւ Բաքվի միջեւ գործընթացներն ընթանում են միջազգային այդ ձեւաչափը ներկայացնող երկրներում, բայց՝ առայժմ առանձին-առանձին: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե ԵԱՀԿ-ն կարող է զբաղվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ՝ առանց Արցախի: Սակայն իրողությունները փաստում են, որ նրանց միջեւ հարաբերությունների լուծումն անհնար է պատկերացնել առանց Արցախի Հանրապետության հիմնախնդրի դիտարկման: Առանց Արցախի՝ հարաբերությունների կարգավորումը չի կարող հիմնարար արդյունք տալ, քանի որ կա չլուծված հիմնահարց, որը չի կարող կոնսերվացված մնալ եւ անպայման իրեն զգացնել է տալու:

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ստիպված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում մեղմել իր դիրքորոշումը, հակառակ դեպքում կզրկվի ԵՄ-ի կողմից խոստացված 2.6 մլրդ եվրո օգնությունից, ինչը շատ կարեւոր է պատերազմում էական կորուստներ կրած այդ երկրի համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031