Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվեց մի իրավիճակ, որից տուժեց արտահանողը». Ըստ Պարսյանի՝ դոլարի արժեւորումն ունի ներքին պատճառ. «Հրապարակ»

Մայիս 06,2022 10:07

Ամերիկյան դոլարը տարօրինակ խաղեր է տալիս: Մե՛կ ցնցումների մեջ է ընկնում, մե՛կ կրկին արժեւորվում:

Փոխարժեքի փոփոխության տարբեր բացատրություններ կան: ԿԲ-ն դա պայմանավորում է ՌԴ-ից ժամանածների՝ այստեղ ծախսվող փողերով հյուրերի ներհոսքն ավելացրել է արտարժույթի առաջարկը մեր շուկայում: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, մարտի սկզբից մոտ 100 հազար ռուսաստանցի է եկել Հայաստան, որոնք բանկերում հաշիվներ են բացում, ընկերություններ գրանցում, ակտիվներ են բերում, վճարվում են դոլարով:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դոլարի արժեւորումն ունի ներքին պատճառ. «Մարտի 15-ին Կենտրոնական բանկը 1,25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով թանկացնելով դրամը, ու դոլարը սրա արդյունքում արժեզրկվեց: Բացի դրանից, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ռուսական բանկերն ու ընկերությունները պատժամիջոցների տակ ընկան, եւ մենք, օրինակ, տարեկան 1 մլրդ դոլարի չափով փող էինք փոխանցում էներգակիրների համար, բայց Ռուսաստանի քաղաքականության արդյունքում էլ դոլար չենք փոխանցում, ռուբլի ենք փոխանցում: Էն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», օրինակ, ամսվա կտրվածքով 40 մլն դոլար բանկից առնում էր, փոխանցում էր ՌԴ, հիմա ռուբլի է առնում, փոխանցում ՌԴ: Այսինքն՝ պահանջարկը մեր  ներքին շուկայում նվազել է: Սրա արդյունքում օրվա կտրվածքով մոտ 10 միլիոնի դոլարային ավելցուկ ունենք»: Դոլարի մեր ընդհանուր շրջանառությունը հաշվի առնելով, որը կազմում էր մինչեւ  30-40 մլն դոլար, 10 միլիոնի ավելցուկը լուրջ թիվ է:

Ինչո՞ւ ԿԲ-ն չմիջամտեց նման կտրուկ արժեզրկմանը: «Դա չարվեց դիտավորյալ,- պատասխանում է Պարսյանը,- քանի որ նպատակ ուներ, որ դոլարն արժեզրկվի, եւ դա թույլ կտար ներկրվող ապրանքների գները նվազեցնել: ԿԲ-ն դրանով էր հետաքրքրված»: Բայց գները չիջան, չէ՞: Ըստ Պարսյանի՝ ստացվեց մի իրավիճակ, որից տուժեց արտահանողը: «Մոտ 15 տոկոս եկամուտը, դրամական արտահայտությամբ, կորցրին: Դրսի փողով ապրող ընտանիքների կենսամակարդակը, որոնց դոլար էին ուղարկում, նվազեց դարձյալ 15 տոկոսով»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031