Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ խորին համոզմամբ, այդ օրը ԱԺ-ի վրա հարձակում գործելու պլանը կար». Հովիկ Աղազարյան. «Հրապարակ»

Մայիս 06,2022 09:01

Մայիսի 4-ին Ազգային ժողովի մոտ ընդդիմության սպասվող հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ-ն հայտարարեց, թե օպերատիվ տվյալներ է ստացել, որ ընդդիմադիրները որոշել են զավթել խորհրդարանի շենքը, մինչդեռ դա տեղի չունեցավ։

Երեկ մեր լրագրողն այդ մասին հարցրել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Նախ, իմ խորին համոզմամբ, այդ օրը ԱԺ-ի վրա հարձակում գործելու պլանը կար, եւ երկրորդ՝ եթե ԱԱԾ-ն այդպիսի հայտարարությամբ կանխարգելել է, որ մեր որոշ գիտակից քաղաքացիներ չգան միտինգի ու մասովկան ապահովեն, ապա դրանում ոչ մի վատ բան չկա»,- ասել է նա եւ առաջարկել․ «Եթե ընդդիմադիր գործընկերների հանրահավաքի թափը երեկ կոտրվել է, ապա կարող են այսօր անել նման հանրահավաք։

Պետք չէր 15։30-ին հանրահավաք կազմակերպել, էդ գլխակերները խաղաղ ցուցարարներին մտցնեին խորհրդարան, եւ տեղի ունենար անդառնալին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031