Պատասխանելով հարցին՝ որոշ քաղաքագետներ պնդում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, իսկ Արցախի մնացած մասը կճանաչվի Ադրբեջանի կազմում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց` դժվար է ասել՝ ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են անում։
«Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ` ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաեւ իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Նաեւ անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, եւ մենք այս պահին չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի՞ երաշխիքներ են լինելու: Կքննարկենք դրանք բանակցությունների ժամանակ եւ, եթե ինչ-որ որոշման հանգենք ու տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ