Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորելով ՄԻՊ աշխատակազմի գործունեությունը, Ալեն Սիմոնյանն ընդգծել է՝ ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է այն

Մայիս 05,2022 17:23

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:

ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ը կայացման տպավորիչ ճանապարհ է անցել, եւ դրա զարգացման ու կատարելագործման աշխատանքներն անհրաժեշտություն են բազմաթիվ մարտահրավերների հետ առնչվող մեր պետության համար:

Կողմերը քննարկել են հանրային ընկալումներում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրներ՝ անդրադառնալով ներկայում մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք կարեւորվել է Ազգային ժողով-Մարդու իրավունքների պաշտպան համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:

Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է որոշ բնագավառներում մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը եւ օրենսդրական նախաձեռնությունների լրամշակմանը:

Հանդիպման ավարտին եւս մեկ անգամ արձանագրվել է ԱԺ-ի եւ այլ պետական մարմինների հետ ՄԻՊ աշխատանքի կանխարգելիչ նշանակությունը

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031