Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվան շահագրգռված է Հայաստանում իրավիճակի կայունացմամբ. Պեսկով

Մայիս 05,2022 14:47

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, բայց Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Դա ամբողջությամբ և լիովին Հայաստանի ներքին գործն է,- ասել է Պեսկովը:

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, «մեր գործընկերը մի քանի՝ մեզ համար կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր մեծ բարեկամն է»:

«Ուստի, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում հնարավորինս արագ այս շրջանն ավարտվի և նորից գա կայունության շրջան, ինչը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, որոնք ավարտին են հասցվել Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, ինչպես նաև ընդհանուր առմամբ [թույլ կտա առաջ շարժվել] մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031