Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավորները՝ Փաշինյանի բացահայտման մասին

Մայիս 05,2022 11:38

Այսօր ԱԺ ճեպազրույցներին մասնակցում էր միայն ՔՊ-ն: Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձան երեկվա դեպքերին, մասնավորապես, թե ինչու էին ՔՊ պատգամավորները հոտնկայս ծափահարում, վանկարկում «Հայաստան»: Հարցին՝ կարոտե՞լ էիք «Հայաստան» խմբակցության ձեր գործընկերներին՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Մենք կարոտել էինք «Հայաստան» խմբակցության դրսեւորումները, որոնցում նրանք անկեղծ են քաղաքացիների հետ ու այն դրսեւորումը, որ նրանք հերթական անգամ փախան ճշմարտությունից, բովանդակային քննարկումից: Դա շատ ազնիվ էր ու անկեղծ եւ ես կարծում եմ՝ ողջույնի ու ծափերի արժանի»:

Արթուր Հովհաննիսյանը այլ տեսակետ ուներ: Նա նախ ասաց, որ «Հայաստան» վանկարկելով՝ մեր պետության անունն են վանկարկել, ոչ թե խմբակցության. «Մենք ընդհանրապես ընդդիմությանը չենք ողջունել, չենք ողջունում ոչ մի ընդդիմության գործողություն այսքանից հետո»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Փաշինյանը ամբիոնի մոտից ասաց, որ բացահայտում պետք է անի, ըստ տարածված տեղեկատվության, խոսքը Քարագլխի բարձունքի մասին է, ի՞նչ բացահայտման մասին էր խոսքը՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ իսկապես, ընդդիմադիրները հենց տեսան, որ վարչապետն ունի ասելիք, այդ փաստով պայմանավորված՝ փախան դահլիճից, որովհետեւ ճշմարտությունից մշտապես փախել են. «Վարչապետն իր խոսքում նշեց, որ այդ բացահայտումը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն այդ ճշմարտության հետ: Երբ որ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքը ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախչեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031