«Խաղաղ երթ էինք անում, անգամ փողոց չէինք փակել այդ պահին, քայլում էինք ու իրազեկում, երբ ոստիկանները «սնկի» պես աճեցին ու բառի բուն իմաստով հարձակվեցին քաղաքացիների վրա, վայրենու, գազանի պես հայհոյում էին, ծեծում, խփում»,-Աբովյան-Կորյուն փողոցների հատման կետում այսօր անդրադառնալով ոստիկանների՝ քաղաքացիներին ուժով բերման ենթարկելու միջադեպին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia

«Ոչ մի բան հաշվի չէին առնում։ Պատգամավորներին էլ էին քաշքշում»,-հավելեց Արեգնազ Մանուկյանը։
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը քաշքշոցի հետեւանքով հայտնվել էր գետնին, իր հերթին ասաց․ «Երբ ասում ենք, որ այս իշխանությունը թուրքի ծառա է․․․այսօր Թուրքիայում հպարտանալու են այս ոստիկանների արարքով, այսօր թուրքերն ուրախանալու են։ Շարունակելու ենք պայքարը, պետք է վախենա՞նք բերման ենթարկվելուց»։
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը եւս միջադեպի վայրում էր, հայտարարեց․ «Բիրտ ուժ կիրառողն այսօր չունի իշխանություն։ Իր միակ իշխանությունը ոստիկանությունն է։ Նա տեղաշարժվում է հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ, իսկ մարդիկ, որոնք դուրս են եկել խաղաղ բողոքի, բռնի բերման են ենթարկվում հենց այնպես։ Կարմիր բերետավորներն ուղղակի եկան ու տարան։ Հիմա խաղաղ երթ ենք անում եւ իրավունք չունեն մեզ ասելու, որ մայթ բարձրանանք։ Մենք օրենքին համապատասխան ենք երթ անում»։
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
Այս ընթացքում ոստիկանության ներկայացուցիչը պատգամավորների հետ «բանակցում» էր եւ պնդում, որ ցուցարարները խոչընդոտում են երթեւեկությունը։ Պատգամավորներն էլ իրենց հերթին էին պնդում, որ խաղաղ երթ անելու իրավունք ունեն։
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
Երթը նոսրացել է, քանի որ ցուցարարների մի մասին բերման են ենթարկել․ մայթով քայլում են քաղաքացիները, փողոցի երթեւեկելի մասով՝ պատգամավորները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: