«Այն իշխանությունը, որը խաբում է ժողովրդին, որն անկեղծ չէ ժողովրդի հետ, որն, ունենալով հազարավոր զոհեր, կորուստներ, դժբախտություն, ազգային ժողովի դահլիճում ծափահարում է, ծափահարում է ինչի՞ համար․ դուք ի՞նչ ուրախանալու բան ունեք»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների պահվածքին։
Նա վստահեցրեց՝ այս իշխանությունը չի մնալու, հեռանալու, գնալու է։ Հետո էլ, նայելով եղանակին, ասաց․«Մեր պայքարից արդեն անձրևն էլ է թուլանում, ամպերն էլ են գնալու, ամպերը հեչ, գնալու է Նիկոլը»։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Նրանք միասին ձեռքերը վեր պարզած վանկարկում էին հանրահավաքի կարգախոսները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ