Այսօր նույնպես վանաձորցիները հավաքվել էին Արցախ պուրակում, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու Մամիկոն Ասլանյանի ազատ արձակումը. «Մեր երիտասարդությանը կոչ անենք, մեր աշակերտներին, մեր ուսանողներին կոչ ենք անում միանալ մեր բողոքի ցույցին: Խնդրում եմ բոլորս լինենք շատ զգոն, չտրվենք սադրանքներին, քանի որ այս պահին տեղում նկատում եմ, որ կան սադրիչ գործողություններ:
Լինենք համբերատար, հանգիստ եւ մեր գործը հանուն է, ի հեճուկս չէ: Եվ հանուն արդարության, հանուն վաղվա օրվա խնդրում եմ բոլորս հանգիստ, հավասարակշռված մեր երթը եւ բողոքի ակցիան այսօր իրականացնենք»,- իր խոսում նշեց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ավագանու Անդամ Արթուր Օհանյանը:
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը նույնպես կոչով դիմեց վանաձորցիներին, հորդորելով առանց վախենալու միանալ իրենց. «Բոլոր հիմնարկները, ուսումնական հաստատությունները, ովքեր ուզում են իրենց ձայնը հայտնել, խաղաղ անհնազանդության ակցիաներ կազմակերպել, ազատ են իրենց գործողությունների մեջ: Մի սպասեք հրահանգների: Ժողովուրդ մի քանի օր է մնացել, կարող եք գործի էլ չգնաք, դասի էլ չգնաք, հավաստիացնում ու վստահեցնում եմ մի քանի օր է մնացել, ձեր քայլն արեք հպարտությամբ»:
Այնուհետեւ անհնազանդության ակցիայի մասնակիցները քայլերթ իրականացրեցին Տիգրան Մեծ պողոտայով, որից հետո նրանց մի մասը մեկնեց Երեւան այնտեղ եւս մասնակցելով ակցիային:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում