Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Ժամը 11:55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը երկաթգծի 2.609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։ Սակայն մինչեւ գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթեւեկելի մասը, դիպել է գնացքին, որի հետևանքով տեղում մահացել է։ Մահացածը 1988 թվականին ծնված Նելլի Գ-ն էր։
Մահացած կնոջը ժամը 12։10-ի սահմաններում նկատել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսնկարները՝ Գագիկ Շամշյանի