Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ՔՊ-ներն իրենց նեղ շրջանակներում քննարկում են արդեն՝ «Նիկոլին ժերտվա տանք, մենք պրծնենք»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 04,2022 21:50

«72 ժամ չենք քնել, առաջիկա 72-ն էլ չենք քնելու, դա պատահական չեմ ասում, բայց միասին պիտի հասնենք հաջողության։ Մեզ ոչ անձրևը, ոչ արևը, ոչ որևէ եղանակային պայման չի կարող կասեցնել»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ամփոփելով այսօրվա բողոքի գործողությունների արդյունքներն ու խոսելով վաղվա անելիքների մասին՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց՝ հետքայլ, նահանջ չկա, գնալու են մինչև վերջ։ Այնուհետև հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին տեղեկացրեց․ «Էդ ՔՊ-ներն իրենց նեղ շրջանակներում քննարկում են արդեն՝ «Նիկոլին ժերտվա տանք, մենք պրծնենք»։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն հայտարարություններին,  թե «ոնց միշտ փախել եք, այդպես էլ միշտ փախնելու եք», ասաց․ «Էս երկրում մի փախնող կա․ էդ ինքն է, մի վախկոտ կա, դա ինքն է։ Արա դու ո՞վ ես, որ քեզնից վախենանք, քեզ հեսա շուտով մտցնելու ենք բունկեր, դրանից հետո դատարան ու բերդ»։

Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով իրենց ուղղված դժգոհություններին, թե «կարող էինք ԱԺ-ի շենքը գրավել, բայց ինչո՞ւ» չարեցինք, պարզաբանեց․ «Ժողովուրդ այդ շենքում իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է՝ մեր ձեռքին։ Էդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2000 հոգի  ոստիկան, Նիկոլը կրկին հայի արյուն է ուզում, էդ արդյունքը չի լինելու, բայց իրեն ռադ ենք անելու»։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ որևէ մեկը չդրդի․ ոչ մի տեղ արյուն չի թափվելու․«Մենք իրեն պետք է հեռացնենք առանց արյուն, այն քաղաքացուն, որին ինքը վրաերթի ենթարկեց, նա պետք է լինի Նիկոլի վերջին զոհը»։

Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ րոպե առ րոպե մարդկանց թիվը փողոցում ավելանում է, ցույցերին վերջ չկա։ Ասաց, որ իրենց համար փակ փողոց չկա, այսօր իրենք պահանջել են, որ Դեմիրճյան փողոցը բացվի, ու 20 րոպեից Դեմիրճյանը բացվել է ցուցարարների առաջ։ Հետո ԱԳՆ շենքում Արցախի դրոշը տեղադրեցին։ Նա, հորդորելով պայքարին չմիացած քաղաքացիներին միանալ իրենց, հայտարարեց․ «Ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա»։

Անդրադառնալով վաղվա գործողություններին՝ Իշխան Սաղաթելյանը հայտնեց՝ առավոտվանից կլինեն բողոքի գործողություններ Երևանում և մարզերում, երեկոյան կրկին կլինի հանրահավաք։ Իսկ առավոտյան ավելի կոնկրետ հանդես կգան հայտարարությամբ, թե կոնկրետ տեղերում ինչ գործողություններ են լինելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031