Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց ԱԱ-ում

Մայիս 04,2022 20:40

Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն այսօր երկրորդ մեդալակիրն ունեցավ:

67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը պոկեց 137 կգ՝ արժանանալով փոքր արծաթի, հրեց 165 կգ, ինչը 3-րդ ցուցանիշն էր եւ երկամարտի 302 կգ-ով նվաճեց բրոնզե մեդալ:

Նախորդ օրը 61 կգ քաշային կարգում Անդրանիկ Պապեյանը պոկում վարժությունում կարողացավ ցույց տալ միայն 115 կգ, իսկ ահա հրումում բոլոր երեք մոտեցումները ձախողեց  ու ստացավ զրո միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031