Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի դրոշները տեղադրելով գնալու ենք եւ որեւէ պաշտոնյա, ով Արցախի շահերը չի պաշտպանելու, պետք է ռադ լինի». Իշխան Սաղաթելյան

Մայիս 04,2022 20:10

«Ուժով կարող ենք ամբողջ շենքը վերցնել եւ դրոշը կախել, բայց մենք այդ ճանապարհով չենք գնում: Քիչ հետո ոստիկանությունը մեզ կպատասխանի իր որոշումը եւ մենք կորոշենք, թե ինչ ենք անում»,- ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ-ական ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Այդ ընթացքում ցուցարարները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «Արցախ»: Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին անընդհատ հանդարտություն պահպանելու կոչեր էին անում:

Ապա` Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «մեր առաջ որեւէ փակ դուռ չկա», ցուցարարներին հորդորեց մեկ քայլ ետ գնալ, իսկ ինքը Արցախի դրոշը կտեղադրի ԱԳՆ շենքում, որից հետո խաղաղ երթը կշարունակեն:

Ցուցարարների ծափերի եւ «Արցախ» վանկարկումների ներքո, Արցախի դրոշը տեղադրվեց ԱԳՆ շենքում: Դրոշը տեղադրելուց եւ շենքից դուրս գալուց հետո Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու եւ ԱԳՆ շենքում նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի Արցախի ինքնորոշման համար: «Արցախի դրոշները տեղադրելով գնալու ենք եւ որեւէ պաշտոնյա, ով Արցախի շահերը չի պաշտպանելու, պետք է ռադ լինի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ժողովրդի կամքն անկասելի է, որ ժողովրդի առջեւ այլեւս որեւէ դուռ չի կարող փակվել, «որ դուռն ուզենք՝ քացով ենք բացելու»:

«Կառավարության շենքի դուռն ենք բացելու»,- բղավեց ցուցարարներից մեկը: «Հերթով»,- արձագանքեց Իշխան Սաղաթելյանը: Երթը շարունակվեց Ամիրյան փողոցով՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031