Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ներդրվում է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ռեգիստր

Մայիս 04,2022 20:50

Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանն ստանձնել է իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառություն։

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանը ներկայացրել են իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառության կատարման արդյունքներն, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններից՝ ԶԼՄ-ների կողմից օգտվելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  պարտավորությունների  նկարագրությանը և հանրային ռեգիստրի ներդրման նպատակին։ Խոսվել է նաև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ընկերությունների և դրանց համար սահմանված՝ հայտարարագիրը ներկայացնելու ժամկետների մասին։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետի կողմից ներկայացվել են հայտարարագրի կառուցվածքը և լրացման կարգը։

Հանդիպման ավարտին Հ. Իսկանդարյանը հավելել է, որ պարտավորություններն սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։ Ներկայացվել է նաև նախորդ և սույն տարվա գրանցված հայտարարագրերի և  հարուցված վարչական վարույթների վիճակագրությունը։

Հանդիպումն իրականացվել է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031