Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով նրա պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Մնացական Մարտիրոսյանը կշարունակի քննել Աղվան Հովսեփյանի գործը։
Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ