Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. Ալիև

Մայիս 04,2022 19:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում երկաթուղու ադրբեջանական հատվածը պատրաստ կլինի արդեն 2023թ.:

«Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է: Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա մեր կայանն այդ ուղղությամբ, որն այս պահին վերջին երկաթուղային ենթակառուցվածքն է, Հորադիզն է: Հորադիզից Աղբենդ (Հայաստանի սահման) երկաթուղու շինարարությունն արդեն ընթանում է, և ես համոզված եմ, որ հաջորդ տարի այն լիարժեք պատրաստ կլինի շահագործման: Դա կլինի շատ հարմար ենթակառուցվածք ինչպես քաղաքացիների, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների համար»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ արագացված տեմպերով ընթանում է ավտոմայրուղիների շինարարությունը Հորադիզից դեպի Զանգելան:

Ալիևը նաև նշել է, որ ընթացիկ տարում շահագործման կհանձնվի Զանգելանի միջազգային օդանավակայանը:

«Վստահ եմ, որ այդ օդանավակայանը շատ գործառույթներ կունենա, քանի որ ապագայում մենք Զանգելանը տեսնում ենք որպես միջազգային տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն: Այդ շրջանի գտնվելու վայրը, միջազգային շուկաներին մոտ լինելը և այլ գործոններ կապահովեն դա: Այնն կարևոր գործիք է մեր տնտեսական, տրանսպորտային և անվտանգային հարցերը լուծելու համար»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031