Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն երեւի պատկերացրել է, որ Փաշինյանն է ընդդիմության ղեկավարը ու Փաշինյանը փորձում է Մարտի 1 կրկնել». Գեղամ Մանուկյան

Մայիս 04,2022 19:35

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ստեղծված խառնաշփոթից ու ընդդիմադիրների բոյկոտից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտում ուներ, ինչո՞ւ չմնացիք լսեիք՝ պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը այնքան է բացահայտել, այդ նույն ստերի շարանը ի՞նչ լսեինք: Խուսափելու հարց չկար: Ոչ թե այս կամ այն հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանից պետք է ակնկալեինք ինչ-որ պատասխան, այլ մենք հրապարակեցինք այն հիմնական թեզերը, որ այսօր հանրության հսկայական զանգվածի, մեր հայրենակիցների մոտ հասունացել է, որը դարձել է այլեւս հանրային հրաժարականի պահանջ»:

Գեղամ Մանուկյանը, խոսելով խորհրդարանի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու մասին՝ ասաց, որ իրենց մուտքը ԱԺ փակ չէ ու մանդատը պետք է կիրառեն նոր կառավարության, նոր վարչապետի համար. «Մեր հայրենակիցների գերակշռող մասի համար այլեւս հստակ է՝ ամեն օր մնալը այս իշխանության հանգեցնելու է բարդ հետեւանքների, վստահեցնում եմ ձեզ, որ այդ հանրային պահանջը շատ ավելի զորավոր է դառնալու: Այսօր ԱԺ-ի այս շրջափակումը տեսնելուց հետո մարդ ապշում է: Այդքան սրտերում վախ կա, վստահաբար նրանք խորքային տեղեկություն ունեն ինչ ծավալի դժգոհություն է հասունացած: Մեկ բան ասեմ՝ այսօր հարցնո՞ւմ եք՝ 2 շաբաթ առաջ գերի է ընկել մեր զինվորը, որեւէ բան արե՞լ է իշխանությունը»:

Մեկնաբանելով ԱԱԾ-ի հայտարարությունը՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ դա իշխանությունների մոտ խուճապի նշան էր,մարդկանց մոտ վախ էին տարածում. «ԱԱԾ-ն երեւի պատկերացրել է, որ Փաշինյանն է ընդդիմության ղեկավարը ու Փաշինյանը փորձում է Մարտի 1 կրկնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031