Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԱԺ դահլիճում Փաշինյանի եւ պատգամավորների միջեւ իրարանցման մանրամասները (Ֆոտոշարք)

Մայիս 04,2022 19:20

Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում այսօր արտառոց իրավիճակ էր․ ընդդիմությունը վարչապետի հրաժարականի պահանջագիր ներկայացրեց, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի, իր բնորոշմամբ, սխալները մատնանշեց, ապա ասաց, որ հիմա շատ կարեւոր բացահայտում է անելու․ ընդդիմությունը նրան մեղադրեց բանակցային գործընթացին չտիրապետելու մեջ, ինչից հետո իրավիճակը լարվեց, Փաշինյանն ասաց՝ «չե՞ք ուզում բացահայտումը լսել, փախեք, միշտ էլ փախնում եք»։

Ընդդիմադիրները լքել էին դահլիճը, նիստն  ընդմիջվել էր։ Հատկանշական է, որ մինչ Նիկոլ Փաշինյանը բղավում էր, թե ընդդիմադիրները փախնում են, նրանք որոշ ժամանակ դեռ ամբիոնի մոտ էին, ինչ-որ բան էին ասում, սակայն աղմուկի եւ ծափերի պատճառով լսելի չէր։ «Հրապարակային․․․երկու րոպե չէ, մինչեւ վերջ»,-լսվում էր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի խոսքից։

Ամբիոնի դիմաց էին եկել ու կանգնել նաեւ ՔՊ պատգամավորներ։ Դահլիճում աշխատած ԶԼՄ-ների կադրերից երեւում է, որ ընդդիմադիր պատգամավորները բղավում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «պայքար», իսկ մի դրվագում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը մատ է թափ տալիս ու ինչ-որ բան բղավում Սեյրան Օհանյանի ուղղությամբ։

Գեղամ Մանուկյանն ու Փաշինյանն էլ իրար հերթին են մատ թափ տալով խոսում, եւ անվտանգության աշխատողը հրում է պատգամավորի ձեռքը։ Արսեն Թորոսյանը մոտենում է եւ ինչ-որ բան ասում Փաշինյանին, ինչից հետո նա հեռանում է դահլիճից։

Ապա իրավիճակը լարվում է, Արսեն Թորոսյանը, բռնելով Ռուստամ Բաքոյանի ձեռքերից, հեռացնում է նրան մի կողմ։ «Մաթոս, խնդրում եմ, ցավդ տանեմ, արի»,-ՔՊ-ական Մաթեւոս Ասատրյանին կանչում էր կարծես թե Անդրանիկ Քոչարյանի ձայնը եւ շարունակում,-«Վահե, Արսեն, եկեք»։

«Երբ նա խոսում էր, անվտանգության աշխատակիցները շրջապատել էին նրան, պատկերացնո՞ւմ եք՝ ինձանից էին պաշտպանում։ Վախն այս մարդու մշտական ուղեկիցն է։ Նորմալ է, որ վախենում է, հասկանալի է։ Տեսաք այդ խայտառակությունը, Նիկոլ Փաշինյան այլեւս գոյություն չունի»,-շենքից դուրս գալով՝ «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով հայտարարել է «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը։

Նա նույնպես ամբիոնի դիմաց էր։

Նա ուղիղ միացմամբ ԱԺ բակից ցույց նաեւ տվեց, թե ինչ հատուկ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում, թե որքան ուժայիններ կան, իսկ գետնին՝ հատուկ միջոցներ։

Երբ պատգամավորը դուրս էր գալիս, ուժայինները փորձեցին խոչընդոտել նրա տեղաշարժը։ Խամոյանը շեշտեց, որ իրավունք չունեն պատգամավորի հետ այդպես վարվելու։ Գեղամ Մանուկյանն էլ միջադեպից հետո ԱԺ շենքում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել է, որ խուսափելու խնդիր չեն ունեցել։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031