Դիմադրության շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, նրանք այս պահին ԱԺ շենքի մոտ են։ Այսօր ԱԺ հարցուպատասխանի օրն էր, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցության պատգամավորները կարճ ժամանակով մասնակցեցին նիստին, որի ընթացքում «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանն ընթերցեց Փաշինյանի հրաժարականի պահանջը։
Այս պահին պատգամավորները միացել են Բաղրամյան պողոտայում հավաքված ցույցի մասնակիցներին։
Կարդացեք նաև
«Դուխից ա խոսում, փախնելուց, նայեք ոնց է պաշտպանվում, ամբողջ ներքին զորքերը, ոստիկանությունը բերել եք էդ մի վախկոտին եք պաշտպանում։ Էդ որ ԱԺ-ում մեծ-մեծ խոսում է, նա վախկոտ, սնայպերներով թաքնված մեկն է, որին օրերի ընթացքում պետք է քշենք, գնա։ Այ սենց վախը բռնելով պետք է մտցնենք բունկեր ու դա անելու է այս ժողովուրդը, պատրաստ էք, չէ՞, ժողովուրդ մտցնեք դրան բունկերը»,-ԱԺ շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի խոսքով․«Ճոռոմ- ճոռոմ խուսում է Ազգային ժողովում։ Հլը մի հատ տեսեք՝ երեք միլիոն վարչապետ կա երկրում, երեք միլիոնից մի քանի տասնյակ հազարն եկել է, ասում է՝ իջի՛ր հլը, դուխից ես խոսում, արա՛, իջի ժողովրդի մեջ։ Ասում ես՝ ժողովուրդը չուզի, վարչապետ չեմ դառնալու, ժողովուրդը չի ուզում, ինչքա՞ն ես բունկերներում մնալու՝ էս խեղճ մարդկանց տանջելով պահելու»։
Այս պահին ԱԺ շենքի մոտ մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր կան, որոնք պահպանություն են իրականացնում։
Արթուր Վանեցյանը նկատեց՝ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված, ու Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ինքը տիրապետում է իրավիճակին․«Բայց իրականում, ժողովուրդ, իշխանությունն այստեղ է եւ իշխանությունը դուք եք որոշելու։ Մենք համբերատար շարունակում ենք սպասել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ