Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում այսօր արտառոց իրավիճակ էր․ ընդդիմությունը վարչապետի հրաժարականի պահանջագիր ներկայացրեց, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի, իր բնորոշմամբ, սխալները մատնանշեց, ապա ասաց, որ հիմա շատ կարեւոր բացահայտում է անելու:
Ընդդիմությունը նրան մեղադրեց բանակցային գործընթացին չտիրապետելու մեջ, ինչից հետո իրավիճակը լարվեց, Փաշինյանն ասաց՝ «չե՞ք ուզում բացահայտումը լսել, փախեք, միշտ էլ փախնում եք»։
Ընդդիմադիրները լքել էին դահլիճը, նիստն ընդմիջվել էր։
Վերսկսվելուց հետո Փաշինյանն ասաց․ «Պատշաճ չեմ համարում «հետեւից» հարցին պատասխանելը։ Հուսամ՝ այդ հարցով կվերադառնան, որովհետեւ պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ։ Բոլորի աչքերի մեջ՝ այն շարքից էլ, մյուս շարքից էլ։ Կանոնակարգը թույլ չի տալիս, բայց, կարծում եմ, բացառիկ դեպքում կարող ենք հարցի պատասխանն առկախել՝ մինչեւ գործընկերների վերադարձը դահլիճ»։
Կարդացեք նաև
Այսպիսով, ստացվում է, որ բացահայտումն այսօր առայժմ տեղի չի ունենա․ Փաշինյանը դա կանի այն ժամանակ, երբ ընդդիմադիրները վերադառնան դահլիճ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ