Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյայի մասնակից․ «Ով լաոյի կողքին չի, նա սրիկա է եւ իրավունք չունի Հայաստանի հանրապետությունում ոտք դնի»

Մայիս 04,2022 17:35

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 

Հրապարակում ելույթ ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից Հայկը, որին ցույցի ժամանակ մի տղամարդ ասել էր՝ ճամփա փակող տղա ես գնա, թուրքի դեմը փակի:

«Մենք հավաքվել ենք այստեղ մի գաղափարի շուրջ, որի իմաստն է՝ թուրքը քայլ չդնի այն տարածքների վրա, որտեղ  մեր հերոսների, ընկած տղաների արյունն է թափվել։ Դա թույլ չպետք է տանք, նույնիսկ մահի գնով ենք պատրաստ։ Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին՝ բոլորս գիտենք, որ սրիկաներ շատ կան, նրանք սրիկա են, որոնք չգիտեն խրամատն ինչ է, չգիտեն Արցախի տեղն ու  սրբապիղծ են եւ առաջին հերթին դավաճանում են իրենց հայրենիքը, իրենց ծնողներին եւ ընտանիքին։ Մեր ժողովուրդը խասյաթ ունի՝ մինչեւ ոսկորին չի հասնում, տեղից իրար չի գալիս։ Եկեք չհասցնենք այդ ոսկորին, որ մարդ մահանա կամ  մի բան լինի, նոր  ստեղից թողնի գնա։

Լաոն զարթնել է, ով լաոյի կողքին չի, նա սրիկա է եւ իրավունք չունի Հայաստանի հանրապետությունում ոտք դնի։ Մենք կռիվ չենք տվել, որ թուրքերի հետ ապրենք։ Մենք կռիվ ենք տվել ազատ, անկախ հայրենիքի համար, որպեսզի մեր երեխաները թուրքական կրթություն չստանան եւ դա պետք է իրականություն դառնա, կարելի է ասել՝ արդեն դարձել է։ Փա՛ռք մեր հայրենիքին, մեր զինվորներին։ Եթե Արցախը հանձնենք, կարելի է ասել,որ հանձնելու ենք Սյունիքը, Սեւանը։ Ով համաձայն է թուրքի հետ իմ Հայաստան-«Արցախ աշխարհում ապրի,  թող գնա Բաքու՝ Ալիեւի հետ ապրի։ Ինչ վերաբերում է կառավարությանը, չունենք կառավարություն, այնտեղ նստած են զրո մարդիկ, նրանք ոչնչություն են։ Նիկոլ Փաշինյան, խելոք հավաքի քո շքախմբին ու ռադդ քաշիր Հայաստանից»։

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action demanding the RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation in front of the RA National Assembly building of Yerevan, Armenia

Այս խոսքերին հանրահավաքի մասնակիցները ծափերով արձագանքեցին, ելույթին ոմանք արձագանքում էին՝ մահ դավաճանին։

«Մենք ոտքի վրա ենք, եւ պատրաստ ենք նորից զենք վերցնենք ու պաշտպանենք մեր հայրենիքը։ Ո՛չ թրքացմանը, հայե՛ր, դուխով, առաջ»,-եզրափակեց իր ելույթը Հայկը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031