Մասիս խոշորացված համայնքի Սայաթ-Նովա համայնքում բարձր դասարանների աշակերտներն այսօր դասադուլ են հայտարարել: Նրանք քայլերթով գնացել են դեպի արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»․ Արարատի մարզպետարանն ավելի ուշ հերքեց տեսանյութը, թե Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ–Նովայի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝ այդպիսով միանալով ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին․ «Տեսանյութը նկարահանվել է այն պահին, երբ երեխաների մի մասը դասապրոցեսի ավարտից հետո՝ 15։00–ի սահմաններում, տուն գնալիս է եղել, մյուս մասն էլ՝ բնակավայրում տեղադրված հուշաքարի մոտ անցկացվող միջոցառմանը մասնակցելու։ Լրատվամիջոցներին և քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այդ ամենի մեջ անչափահասներին ներգրավելուց»։