Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Սա նախաքննական մարմնի հերթական հնարքներից է». Արա Զոհրաբյան

Մայիս 04,2022 16:39

ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք էր ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին փաստաբանների պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ: Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, քննիչը գրությամբ հայտնել էր, որ պահանջի լուծումը հետաձգվել է, բացի այդ հրաժարվել էր տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը նշված քրեական գործով հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ:

«Ուզում եմ հիշեցնել, որ 2020թ դեկտեմբերի 22-ին 430 փաստաբան հաղորդում էին ներկայացրել պետական դավաճանության հանցակազմի մասով, խնդրել էին քրեական գործ հարուցել; Հիմնական դերակատարը այս հաղորդման Նիկոլ Փաշինյանն էր… Մեզ, այսպես ասած, նամակներ գրելով, որոշում չկայացնելով ընկանք բողոքարկման շրջապտույտի մեջ, 10 ամսվա ընթացքում հասանք նրան, որ քրեական գործ հարուցվեց: Դրանից հետո մենք կատարել ենք հարցում, խնդրել ենք հետեւյալ հարցերին պատասխանել.

1.Կա՞ն արդյոք ներգրաված մեղադրյալներ մեր հաղորդման վրա հարուցված քրեական գործով

2.44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածներն արդյոք ճանաչվել են տուժողներ, իսկ նրանց մերձավոր ազգականները տուժողների իրավահաջորդներ, թե ոչ: Եթե ոչ, ինչու ոչ

3.Արդյոք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, եթե այո, ինչ կարգավիճակով, եթե ոչ, ապա ինչու:

Այս երեք հարցերին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պատասխանել էր, որ ձեր քրեական գործը միացվել է մեկ այլ գործի, իսկ մնացած հարցերի մասով չէր պատասխանել, ասելով, որ նախաքննական գաղտնիք է»,-լրագրողներին հայտնեց Արա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց նաեւ ապրիլի 26-ին ներկայացված 2 պահանջները` մեկը տուժող ճանաչել զոհվածներին, մյուսը Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելուն էր վերաբերվում: Հավելեց, որ նոր փաստեր էլ են ներկայացրել: Արա Զոհրաբյանը կարծում է, որ հիմքերը բավարար էին` Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար եւ օրինակներ բերեց:

Նա հայտնեց, որ իրենց պատասխանել են, թե մեղադրյալ ներգրավելու պահանջով իրենց միջնորդության քննարկումը հետաձգվում է մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Փաստաբանը սա որակում է նախաքննական մարմնի հերթական հնարքներից մեկը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031