Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անընդունելի եւ ԱԺ նախագահի հանգամանքին անհարիր են գործածած բառամթերքը եւ սպառնալիքները». տեր Եսայի քահանա Արթենյան

Մայիս 04,2022 16:16

ԱԺ լիագումար նիստում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի որակումներին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ի թիվս այլոց՝ եկեղեցականները եւս մոտիկից կծանոթանան իրենց կողմից արված համապատասխան հետեւություններին:

«Ժամանակին որոշ ընկերություններ, շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը մարտի 1-ից սկսած իրենց սև քողերի տակից հանեին, մենք էինք «մեղավոր»…Ոչինչ ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, եւ վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետեւություններին շատ մոտիկից կծանոթանան»,-ասել էր ԱԺ նախագահը:

Aravot.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի են խորհրդարանում արված այս հայտարարության վերաբերյալ: «Անընդունելի եւ ԱԺ նախագահի հանգամանքին անհարիր ենք նկատում եկեղեցականների և այլոց վերաբերյալ իր հայտարարության մեջ գործածած բառամթերքը և հնչեցրած սպառնալիքները»,-մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։

Լուսանկարում՝ հոգեւորականները 2018-ին առաջնորդում են ցույցը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031