Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն է ու վաղ առավոտից ԱԺ շենքի տարածքում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվում: Մասնավորապես, ԱԺ այգում՝ դարպասների մոտ տեղադրվել են լուսաձայնային նռնակներ, շենքի տարածքում տեղակայված են մեծ թվով անվտանգության աշխատողներ, ոստիկաններ, մասնավորապես՝ կարմիրբերետավորներ:
Հիշեցնենք, որ 2021-ի մայիսի 3-ին կրկին ԱԺ հարցուպատասխանի օր էր ու ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել, այդ օրը զոդեցին ԱԺ դարպասները ու կրկին տարածքը պատեցին լուսաձայնային նռնակներով: ԱԺ այգու ամեն ծառի, ամեն թփի տակ մինչեւ ատամները զինված դիմակավորված անձինք էին տեղակայվել:
Ու երբ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանին փոխանցել էինք Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականը այդպիսի տագնապ ստեղծելու հետ կապված, նա մեկնաբանել էր. «Դուք չե՞ք հիշում մի քանի ամիս առաջ ինչ է տեղի ունեցել մի խումբ հանցագործների կողմից: Ու ձեր դատարանները, որ բոլորին ազատ արձակեցին, հիմա այդ նույն մարդիկ ազատության մեջ պտտվում են: Մահափորձ կատարած անձինք հիմա որտե՞ղ են, ազատության մեջ են, ազատ պտտվում են փողոցներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ