Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ իր խունտային, պետք է կանգնեցնել մեր երկրի գահավիժումը. հերոսի մայր

Մայիս 04,2022 15:42

«Մենք շոկային վիճակում էինք, շատ ծանր հոգեվիճակում: Օրինակ, Ցորի մարտկոցի զոհվածների ծնողներով 14 ամիս փնտրում էինք մեր երեխաներին, ու մեզանից պահանջել, որ նիկոլներին բերած ամբոխի փոխարեն թողնեինք մեր վիշտը, սուգը եւ ցավը ու փողոց դուրս գայինք քաղաքական օրակարգով, դա աբսուրդի ժանրից կլիներ»,- «Հայելի» ակումբում ասաց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:

Նրա խոսքով, թեեւ իրենց վերքը երբեք էլ չի սպիանալու, որոշել են պասիվ չգտնվել եւ ինչ-որ բան անել իրենց անմահացած զավակների հիշատակի համար: «Այսօր տեսնում ենք, որ մեր երեխաների արյունով ներկված հողը որոշ ոչ հայկական ծագումնաբանությամբ անձինք, որոնք այս երկրի կայացման համար որեւէ լումա չեն ունեցել, փորձում են նվիրել թուրքին…Մենք որեւէ պարագայում չենք կարող դա հանդուրժել… Որոշ գործարարներ` Սուքիասյան, Արսենյան կոչեցյալները կոչեր են անում, թե կառավարությունը շատ ճիշտ է անում… Էդ դուք ով դարձաք, որ մեր փոխարեն որոշեք` հողերը տալ կամ չտալ, թուրքի հետ բարեկամություն անել կամ ոչ…Դուք ո՞վ եք, որտեղ են ձեր երեխաները, ծառայե՞լ են արդյոք հայկական բանակում, ինչ-որ մի բան այս երկրի համար արե՞լ են:

Տա աստված, որ մենք այսօր հեռացնենք սրան, սա է մեր թիվ 1 խնդիրը, որովհետեւ այլեւս ժամանակ չունենք, արդեն շատ ենք ուշացել, անդունդի խորքում ենք… Պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ իր խունտային, պետք է կանգնեցնել մեր երկրի գահավիժումը»,-ասաց Նաիրա Մելիքյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031