Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

Մայիս 04,2022 15:34

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին:

Նոր փաթեթով նախատեսվում է արգելք դնել ռուսական նավթի ներմուծման վրա, իսկ «Սբերբանկը» և ևս երկու խոշոր բանկեր կանջատվեն SWIFT համակարգից: Բացի այդ, Եվրամիության տարածքում կարգելվի ռուսական երեք հեռուստաալիքների հեռարձակումը:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև հայտարարել է նոր անհատական պատժամիջոցների մասին, մասնավորապես, դրա տակ հայտնվել են այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք, ըստ ԵՄ-ի, մասնակից են Բուչայում խաղաղ բնակիչների սպանությանը: Անհատական պատժամիջոցների տակ հայտնվել է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Պատժամիջոցների հերթական փաթեթը 6-րդն է Ուկրաինայում սկսված պատերազմից հետո:

Որպեսզի պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն, անհրաժեշտ է որպեսզի դրանք հաստատեն ԵՄ բոլոր 27 երկրները:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031