Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը Երեւանում փրկողները սադրում են ուժայիններին»․ ՔՊ պատգամավորը՝ ՄԻՊ-ին

Մայիս 04,2022 15:19

ԱԺ լիագումար նիստում այսօր ՄԻՊ 2021թ․-ի տարեկան հաղորդման զեկուցումն էր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի կողմից, երբ հարցեր տալու ժամանակ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, թեեւ այս օրերին բերման ենթարկվածների առնչությամբ ՄԻՊ արձանագրած խնդիրների մասին հիշեցրեց, բայց միաժամանակ ասաց․ «ԶԼՄ-ների կադրերում տեսնում ենք, որ իբր խաղաղ ակցիա անողները ցանկանում են սադրել ուժայինների աշխատակիցներին, ամեն գնով տանել բախման, որ կարողանան իրենց քաղաքական ցանկություններին հագուրդ տալ։ Արցախը Երեւանում փրկողների իրական ցանկությունների մասին ՀՀ ամեն քաղաքացի գիտի։ Կցանկանամ առավել մանրամասն խոսեք ոստիկանական բաժանմունքներում արձանագրած փաստերի մասին»։

Որակումներին Քրիստինե Գրիգորյանն իր պատասխանում չարձագանքեց և, այդ թվում ասաց․ «Իմ համար կարեւոր սկզբունք է պատշաճ ջանասիրությամբ ներկայացնել նախորդ պաշտպանի կազմած զեկույցը։ Սրանով լավ նախադեպ ենք ստեղծում մեր երկրի համար»։

Ապա Քրիստինե Գրիգորյանը հիշեցրեց, որ ոստիկանական բաժանմունքներում արձանագրված խնդիրները բարձրաձայնել են, եւ խնդիրները շարունակական բնույթ ունեն։

Լիլիթ Ստեփանյանի ուշադրությունը գրավել էր նաեւ ՄԻՊ այն հայտարարությունը, որ որոշ փաստաբաններ խոչընդոտել են բերման ենթարկվածի եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակցի հետ համագործակցությանը։ Այս առնչությամբ էլ Քրիստինե Գրիգորյանն ասաց․ «Խոսքը քչաթիվ փաստաբանների մասին է, դրանք եղել են անհատական նախաձեռնություններ։ Փաստաբանների պալատի հետ ՄԻՊ-ն ավանդաբար ունի համագործակցային հարաբերություն, ինչը ես ակտիվ շարունակելու եմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031