Հայաստանի խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը մայիսի 4-ի ԱԺ նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքները: Նա տեղեկացրել է, որ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70-ը:
70 կողմ ձայնով Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ:
Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները` Գոհար Մամիկոնյանը երդվել է հավատարիմ մնալով Սահմանադրությանը եւ օրենքներին` պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով:
«Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ: Կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից»,- նշել է Գոհար Մամիկոնյանը:
Կարդացեք նաև
Գոհար Մամիկոնյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, հանրային կառավարման մասնագետ: Նրա թեկնածության առաջադրման հարցը քննարկվել է մայիսի 3-ի ԱԺ նիստում:
ԱԺ