«Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի», «Նիկոլ դավաճան», «Միացում» կարգախոսներով այսօր ՀՀԿ-երիտասարդները փակել էին Խանջյան եւ Հերացի փողոցներում գտնվող գետնանցումների հարակից տարածքները՝ պահանջելով գործող իշխանության հրաժարականը:
Բողոքի ցույցերին հետեւեցին իրազեկման երթերը մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներով: Երթերի ընթացքում հայրենասիրական երգեր էին հնչում: Երիտասարդներն անցնում էին բուհերի մոտով՝ ուսանողներին կոչ անելով՝ միանալ Հայաստանի եւ Արցախի փրկության պայքարին:
«Բժշկական քոլեջի թասիբով աղջիկներ եւ տղաներ, միացեք մեր պայքարին», «Պոլիտեխնիկի արժանապատիվ ուսանողներ եւ դասախոսներ՝ միացեք», «Գյուղինստիտուտի արժանապատիվ ուսանողներ, միացեք, մի ամաչեք, իջեք». բղավում էին ցուցարարները՝ ողջունելով իրենց միացող ուսանողներին եւ մեքենայի ազդանշաններով ցուցարարներին համերաշխություն հայտնող վարորդներին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութերում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ