Փողոցում գտնվող ընդդիմադիրները ստեր են հորինում եւ դրանցով «կերակրում» քաղաքացիներին։ ԱԺ լիագումար նիստում այսօր Դիմադրության շարժման վերաբերյալ նման գնահատական հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ «Աբսուրդային բաներ են ասում, թե իշխանության հետ պայմանավորվածություն ունեն։ Սա անում են սեփական անզորությունից դրդված։ Կորցրել են վերջին հույսը եւ անում են ամեն ինչ, որ մարդկանց խաբելով՝ փոքրիկ հաջողություն ունենան»,-նշեց նա։
Հակոբյանը հավելեց․ «1-ին անգամ են տեսնում, որ երկրորդ եւ երրորդ նախագահները, թեեւ քայլում են, բայց գլխավոր դերակատարներ չեն, գլխավոր խոսափողներ չեն։ Սա կարեւոր արձանագրում է։ Նրանք հասկացել են, որ իրենց իրական գնահատականը ժողովրդի կողմից արդեն կա։ Որքան էլ փոխվեն դերակատարները, հստակ երեւում է, որովհետեւ նրանց ականջները շատ մեծ են կանգնած այդ պայքարի հետեւում։ Հստակ է, թե ովքեր են ֆինանսավորում։ Որքան էլ փորձեն ելույթ չունենալ եւ թողնել կողքից նայողի տպավորություն, իրականում այդպես չի։ Այս պայքարը նրանց իշխանազավթման համար է եւ Արցախի հետ, անգամ ՀՀ-ի հետ որեւէ կապ չունի, միայն իշխանազավթում անելու համար է»։
Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր եւս գրանցված պատգամավոր չկա, քվորումն ապահովվել է ՔՊ խմբակցության պատգամավորների ներկայությամբ․ Դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Երբ քու գոյութեանդ միակ պատճառը այդ ականչներն են, անշուշտ, եթէ զանոնք չտեսնաս՝ կը ոչնչանաս։