Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Նա այն կերպարն է, որի կարիքն այսօր մենք շատ-շատ ունենք». տեղի է ունեցել Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Մայիս 04,2022 12:04

2022 թ. լրանում է անվանի դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողովին կից խորհուրդ, և հաստատվել է դրա անհատական կազմը:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նիստը, որին ներկա է  եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անցկացվել է միացյալ՝ հոբելյանական հանձնաժողովի անդամների և աշխատանքային խմբի մասնակցությամբ:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Օհան Դուրյանի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և նշելու գործում միացյալ աշխատանքային խմբի կարևոր առաքելությունը:

«Բարձր մտավորականի իր էությամբ Օհան Դուրյանը եզակի երևույթ է ինչպես երաժշտարվեստի ոլորտում, այնպես էլ մեր կյանքում: Մաեստրոն ուղեցույց է յուրաքանչյուրիս համար՝ ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է ստեղծագործել, ինչպես սիրել և պայքարել: Նա այն կերպարն է, որի կարիքն այսօր մենք շատ-շատ ունենք, և նրա դավանած արժեքները պետք է ազդակ լինեն բոլորին՝ ձգտելու այդ կերպարին»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս անդրադարձել է Օհան Դուրյանի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և որպես նպատակի իրագործման առաջնային քայլ մատնանշել հանձնաժողովի ու աշխատանքային խմբի կազմում համապատասխան կառույցների ղեկավարների և մշակույթի գործիչների ընդգրկվածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել և դիտարկվել են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական  տարաբնույթ միջոցառումների բովանդակային բաղադրիչները, ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների առաջարկություններն ու դիրքորոշումները: Նախանշվել և մտքեր են փոխանակվել  նաև  միջոցառումների ձևաչափերի ու ժամանակացույցին  առնչվող մի շարք  հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին հնչեցված առաջարկներն ամփոփելու և դրանք հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031