Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օլիգարխների մեքենաները փողոց են փակում․ սա բռնազավթում է, թալանը պաշտպանելու շարժում»․ Վիգեն Խաչատրյան

Մայիս 04,2022 11:25

«Որոշ օլիգարխներ, անօրինական ձեւով հարստություն ձեռք բերած որոշ ճարպիկներ փորձում են էլ ավելի հարստություն ունենալ, նախկին դրվածքը վերականգնել, գործարար աշխարհին սպասարկող մեքենաներ են դուրս գալիս փողոց փակում, փոխանակ մարդկանց սպասարկեն՝ տենդերներ են շահել։ Ինչ-որ բետոնամեքենաներ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով դիմադրության շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Հայտնի ղեկավարի որդյակը, որը ՀՀ-ում վերջին քսան տարում երեւի երկու տարի է ապրել, բրիգադիրի տեսքով փողոց է փակում, լայաղ չի անում մի նստարան ինքն էլ բերի դնի, ցուցումներ է տալիս։ Սովոր են այդ մարդիկ այդպես ապրել»,-շարունակեց Վիգեն Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ երեկ բերման էր ենթարկվել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանը։

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ հասկանալի է, որ իրենցից դժգոհ մարդիկ այսօր փողոց են դուրս եկել, բայց չպետք է ներեն նրանց, ովքեր ուզում են այս պահին իշխանությունը բռնազավթել․ «Դա բացահայտ է։ Հանրահավաքում ասում են, որ կձեւավորեն կառավարություն։ Չեն ասում, որ ընտրություն լինի, ժողովուրդը որոշի․․․չէ՜, իրենք են որոշելու, որովհետեւ այս ամբողջի նպատակը պետությունը զավթելն է։ Գնալով համոզվում եմ՝ հեղափոխությունից հետո կոպիտ սխալ էր, որ քաղաքական գնահատական չտրվեց, որ պետական համակարգը զավթված էր, իրավապահ համակարգն էլ վճռականություն չդրսեւորեց պատասխանատվության կանչելու հարցում։ Հիմա թալանը պաշտպանելու շարժում է, թալանչիները ոտի են կանգնել»։

Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզաբանել էր, որ Փաշինյանի հեռացումից հետո ձեւավորելու են ժողովրդի համաձայնության ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի են ունենալու ընտրություններ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031