Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի նախաքննության գործով, ցավոք, նախաքննական մարմինն արդյունքներ դեռեւս չունի»․ Արթուր Դավթյան

Մայիս 04,2022 11:00

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով վերաբացված քրեական գործով իսկապես մեծ անելիք կա՝ քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում դատախազության 2021թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ինչ առաջընթաց կա հոկտեմբերի 27-ի գործով։ «Դատախազական ներգործության բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառվել են եւ կիրառվում են ըստ անհրաժեշտության՝ մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով»,-տեղեկացրեց նա։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող (եւ ոչ այն քրեական գործը, որով մեղադրյալ է այդ թվում Ռոբերտ Քոչարյանը․-հեղ․) քրեական գործին, որը վերաբերում է կատարվածի այլ հանգամանքներին, այդ թվում՝ սպանությունների կատարմանը, ապա Արթուր Դավթյանը նշեց․ «Ցավոք, նախաքննական մարմինն արդյունքներ դեռեւս չունի, բայց արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»։

Վիգեն Խաչատրյանը նաեւ հետաքրքրվեց․ «Քանի՞ պաշտոնյաներ եւ օդիոզ դեմքեր կան, որոնք հիմա թաքնվում են քննությունից, ՀՀ-ում չեն։ Անուններ չեմ ուզում տալ, ուղղակի թիվ ասեք»։ Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Ամեն մեկն ինքն իր գնահատմամբ կորոշի՝ ով է օդիոզ, ով ոչ, բայց այդ ամենը հրապարակային է»։

Հավելենք, որ ընդդիմադիր խմբակցություններից այսօր եւս գրանցված պատգամավոր չկա, քվորումն ապահովվել է ՔՊ խմբակցության պատգամավորների ներկայությամբ․ դիմադրության շարժումը վաղ առավոտից Երեւանի փողոցներում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031