Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշի-Բերձոր ճանապարհին նռնակ նետածը մանրամասնում է. «Մեզ համար ցավալի է, որ մենք էդ ճամփով անցնում էինք, ու մեզ քրֆում էին». «Հրապարակ»

Մայիս 04,2022 10:45

Անցյալ տարի՝ 2021 թ․ նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի բնակիչ Նորայր Միրզոյանը Շուշի-Բերձոր ճանապարհին նռնակ էր նետել ադրբեջանցիների ուղղությամբ։ Միրզոյանը ծնունդով Շուշիից է, բնակվում է Ստեփանակերտում։ Երեկ նրան հանդիպեցինք Ֆրանսիայի հրապարակում․ եկել էր՝ մասնակցելու ընդդեմ Փաշինյանի եւ հանուն Արցախի ցույցերին։ Նա մեզ հետ զրույցում նախ բացատրեց, թե ինչն էր դրդել իրեն գնալ նման քայլի՝ նռնակ նետել ադրեջանցիների վրա։

«Շատ պատճառ կա։ Ես Քարինտակից եմ, Շուշիից եմ, դա մեր խաչմերուկն ա, ես էդ քայլն արեցի նրա համար, որ թուրքերն իմանան՝ մեր դուխը տեղն ա, մենք չենք պարտվել էս պատերազմում, պարտվել ա կառավարությունը, ղեկավարությունը։ Լյուբոյ զինվոր՝ Ղարաբաղից, Հայաստանից, պատրաստ է նույն բանն անել, ինչ որ ես եմ արել։ Մեզ համար ցավալի ա, որ մենք էդ ճամփով անցնում էինք, ու մեզ քրֆում էին։ Դե, ես արեցի, էլի, արեցի մեր հայ տղու համար»,- ասաց Միրզոյանը՝ նկատի ունենալով, որ դրանից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, նույն հատվածում ադրբեջանցիները հայ երիտասարդի՝ Մարտիկ Երեմյանին էին խփել։

– Իսկ դրան ի՞նչ հետեւեց։ Կադրերում երեւում է, որ Ձեզ ռուս խաղաղապահները տանում են։

– Ռուս խաղաղապահներն ինձ «սռազու» վերցրին, թուրքի ձեռքը ես չեմ ընկել, այսինքն՝ իրենք ինձ պաշտպանեցին, հետո բաց թողեցին տուն։

– Որտե՞ղ եք բնակվում հիմա։

– 1988 թվից Ստեփանակերտում ենք ապրում, մինչեւ հիմա էլ էնտեղ եմ ապրում։

– Հիմա էլ մասնակցում եք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Նո՞ր եք միացել այս շարժմանը։

– Ես միշտ էլ իրան դեմ եմ եղել՝ 2018 թվից, հետո նոյեմբերի պատերազմը, փաստաթուղթը որ եղավ՝ իր ստորագրությամբ, ես իրեն միշտ դեմ եմ եղել, որովհետեւ ինքը ժուռնալիստ ա, ինքը պոլիտիկ չի, ինքը հայ չի, հայավարի չի մտածում։ Էս պատերազմն էլ, որ կրվել ենք, սաղ իրա պատճառով ա, որովհետեւ 1992 թվին ես կռվել եմ Շուշիում, մենք ազատագրել ենք, մենք տակից ենք բարձրացել։ Բայց հիմա իրենք քայլելով եկան՝ վերցրին մեր Քարինտակը, մեր Շուշին․․․

– Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում, որ ասաց՝  Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է մի փոքր իջեցնել․․․

– Ես ինչքան լսել եմ իրեն՝ իրան ասածները իրան արածների հետ չի բռնում։ Ինքը եկավ Շուշի, Ջդրդուզում կերան-խմեցին, պարեցին, ու վերջում ասում ա՝ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր։ Իսկ երբ ինքն ընտրվեց, որ եկել էր, ասում էր՝ ամենալավ տեղն ա Շուշին, հրաշք ա, Ղարաբաղն առանց Հայաստան չի լինելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031